16:10  ,  23 հունիսի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք կբերի Նեմանյա Մատիչին

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հաղորդում է The Manchester Evening News-ը:

Մանչեսթերյան ակումբն ու սերբ ֆուտբոլիստը համաձայնության են հասել անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ: Ակումբների բանակցությունները շարունակվում են:

28-ամյա Մատիչն անցած մրցաշրջանում մասնակցել է «Չելսիի» 40 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում