11:47  ,  23 հունիսի, 2017

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի ոսկե մեդալ է նվաճել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: +105 կգ քաշային կարգում հայ ծանրորդը երկամարտում հավաքել է 426 կգ՝ 20 կգ գերազանցելով երկրորդ տեղը գրաված վրացի Գիորգի Չխեիձեին:

Կանանց +90 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում