00:36  ,  23 հունիսի, 2017

«Լիվերպուլը» 42 միլիոն եվրոյով ձեռք բերեց Մոհամեդ Սալահին

Անգլիական «Լիվերպուլը» իտալական «Ռոմայից» ձեռք է բերել կիսապաշտպան Մոհամեդ Սալահին: 25-ամյա եգիպտացի ֆուտբոլիստը կնքել է հինգ տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը 42 միլիոն եվրո է: «Ռոման» եւս 8 միլիոն եվրո կստանա հետագայում բոնուսների տեսքով:

«Երջանիկ եմ լինել այստեղ: «Լիվերպուլին» կտամ ուժերիս 100 տոկոսը: Շատ եմ ցանկանում տիտղոս նվաճել այս ակումբի համար»,- Սալահի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը:

«Ռոմայում» անցկացրած երկու տարիների ընթացքում Սալահը Իտալիայի առաջնության 65 խաղում խփել է 29 գոլ: Սալահը նախկինում հանդես է եկել «Բազելում», «Չելսիում», «Ֆիորենտինայում»: 2011 թվականից Եգիպտոսի հավաքականում անցկացրած 52 հանդիպումներում նա խփել է 29 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում