00:20  ,  23 հունիսի, 2017

ConfedCup. Ալեքսիս Սանչեսը՝ Գերմանիա - Չիլի հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Չիլիացի Ալեքսիս Սանչեսը ճանաչվել է Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի Գերմանիա - Չիլի հանդիպման լավագույն խաղացող:

Լոնդոնի «Արսենալի» հարձակվողը հանդիպման հաշիվը բացել էր արդեն 6-րդ րոպեին՝ խփելով այս մրցաշարի պատմության մեջ 400-րդ գոլը: Սանչեսը դարձավ Չիլիի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ 38 գոլ: Նա շրջանցեց Մարսելո Սալասին՝ 37 գոլ:

Հիշեցնենք, որ Գերմանիա - Չիլի հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում