23:51  ,  22 հունիսի, 2017

ConfedCup. Գերմանիա - Չիլի՝ 1:1

Ռուսաստանում ընթացող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն անցկացրին B խմբում ընդգրկված աշխարհի չեմպիոն Գերմանիայի եւ Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլիի հավաքականները: Կազանում տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: 6-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի գոլին գերմանացիները պատասխանեցին ընդմիջումից առաջ: Աչքի ընկավ Լարս Շտինդլը:    

Երկու տուրից հետո Չիլիի եւ Գերմանիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր: Գոլերի տարբերությամբ առաջատարը Չիլին է: Ավստրալիան ու Կամերունը 1-ական միավորով խմբի հետնապահներն են:

B խմբի վերջին տուրում հուլիսի 25-ին Չիլիի հավաքականը կմրցի ավստրալացիների, Գերմանիան՝ Կամերունի հետ:

Կոնֆեդերացիաների Գավաթ

B խումբ, երկրորդ տուր

Գերմանիա - Չիլի՝ 1:1

Լարս Շտինդլ, 42 - Ալեքսիս Սանչես, 6

Կամերուն - Ավստրալիա՝ 1:1

Անդրե-Ֆրանկ Անգիսա, 45+1 - Մարկ Միլիգեն, 60, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս