23:23  ,  22 հունիսի, 2017

ATP. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է

Գերմանիայի Հալե քաղաքում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Մրցակիցը եղել է ճապոնացի Կեի Նիսիկորին, որն առաջին սեթում հրաժարվել է պայքարից: Հանդիպման 34-րդ րոպեին Նիսիկորին ազդրի վնասվածքի հետեւանքով չի կարողացել շարունակել մրցելույթը: Հաշիվը եղել է 3:2՝ Կարեն Խաչանովի օգտին:

Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը:

Խոտածածկով կորտերում Խաչանովն առաջին անգամ է հաղթանակներ տանում հիմնական մրցաշարում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում