21:44  ,  22 հունիսի, 2017

ՊՍԺ-ն 135 միլիոն եվրո է առաջարկել 18-ամյա Կիլիան Մբապեի համար

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերելե Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին: Փարիզյան ակումբը Ֆրանսիայի հավաքականի 18-ամյա հարձակվողի համար առաջարկել է 135 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը:

Իսպանական մամուլի համաձայն, Մբապեն ընդունել է Մադրիդի «Ռեալի» առաջարկը: Արքայական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 130 միլիոն եվրո:

Մբապեի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը:

Անցած մրցաշրջանում հարձակվողը 44 խաղում խփել է 26 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում