16:45  ,  22 հունիսի, 2017

Ռումյան Հովսեփյանը փորձաշրջան է անցնում ուկրաինական ակումբում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը փորձաշրջան է անցնում ուկրաինական «Զիրկայում», հաղորդում է footboom.com-ը:

25-ամյա ֆուտբոլիստը երկու շաբաթ առաջ խզել էր պայմանագիրը Գյումրիի «Շիրակի» հետ, որի կազմում հանդես էր գալիս այս տարվա փետրվարից:

Ռումյան Հովսեփյանը կարիերայի ընթացքում խաղացել է նաեւ Երեւանի «Փյունիկում», ուկրաինական «Մետալուրգում» եւ «Ստալում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում