Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարից դուրս մնաց Հայաստանի նախավերջին ներկայացուցիչը: 60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանը պարտվեց քառորդ եզրափակիչում:
Հայաստանն այս առաջնությունում կունենա մեկ մեդալ: Կիսաեզրափակիչ է դուրս եկել եւ առնվազն բրոնզե մեդալ է ապահովել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը հունիսի 23-ին կմենամարտի լեհ Մաթիոս Թոմաս Պոլսկու հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում