22:04  ,  21 հունիսի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այն նաեւ ուղեղի խաղ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր դպրոցական տարիների մասին:

«Դպրոցական տարիներին կենտրոնացած եմ եղել միայն դպրոցի վրա: Վայելել եմ բոլոր ուսումնական առարկաները, սիրել եմ բոլոր ուսուցիչներին: Լավ հարաբերություններ եմ ունեցել բոլորի հետ, որեւէ խնդիր չի եղել որեւէ ուսուցչի հետ, կենտրոնացել եմ միայն ուսման վրա:

Ֆուտբոլ էինք խաղում համադասարանցիների թիմով եւ միշտ հաղթում էինք բոլորին: Ոչ ոք չէր ցանկանում մեր դեմ խաղալ, քանի որ միշտ պարտվում էին: Դպրոցում հաճախ բասկետբոլ էինք խաղում, երբեմն սեղանի թենիս:

Ուսումը շատ կարեւոր է: Ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այն նաեւ ուղեղի խաղ է: Այդ դեպքում, դու կարող ես այլ մարզաձեւերից օգտակար բաներ քաղել ֆուտբոլի համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ արձակուրդից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 16-ին ԱՄՆ-ում «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում