20:52  ,  21 հունիսի, 2017

ConfedCup. Ռոնալդուի գոլի շնորհիվ Պորտուգալիան հաղթեց Ռուսաստանին

Ռուսաստանում շարունակվող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունում մեկնարկել է երկրորդ տուրը: Մոսկվայի «Սպարտակ» ստադիոնում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ ռուսների նկատմամբ: Միակ գոլը 8-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 74-րդ անգամ աչքի ընկավ ազգային թիմում:

Պորտուգալիայի հավաքականը 4 միավորով գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը, Ռուսաստանն ունի 3 միավոր: Առաջին տուրում Պորտուգալիան 2:2 հաշվով էր խաղացել Մեքսիկայի հետ, Ռուսաստանը 2:0 հաշվով հաղթել էր Նոր Զելանդիային:

Օրվա երկրորդ խաղում կմրցեն Մեքսիկայի եւ Նոր Զելանդիայի հավաքականները: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Կոնֆեդերացիաների Գավաթ

A խումբ, երկրորդ տուր

Ռուսաստան - Պորտուգալիա՝ 0:1

Կրիշտիանու Ռոնալդու, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս