18:04  ,  21 հունիսի, 2017

«Ալաշկերտի» երկրորդ հաղթանակը Մինսկում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Մինսկում անցկացրած մարզումային հավաքն ավարտել է ստուգողական երկրորդ խաղով եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի մրցակիցը ռուսական «Շիննիկն» էր, որը ներկայացնում է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը:

Մինսկում անցկացրած առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով պարտության էր մատնել ռուսական «Լուչ-Էներգիային»:

Հունիսի 21-ին հայկական թիմը կվերադառնա Երեւան: 

Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում նախորդ տարվա նման «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմայի» հետ, որի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: «Սանտա Կոլոմայի» հետ առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Երեւանում:

Ստուգողական հանդիպում, Մինսկ

«Ալաշկերտ» (Հայաստան) – «Շիննիկ» (Ռուսաստան)` 2:0

Արտակ Եդիգարյան, 35, Միհրան Մանասյան, 73

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան (Միլիան Յաբլան, 56), Անդրանիկ Ոսկանյան, Դանիել Ստոյկովիչ, Արտակ Դաշյան (Գեւորգ Նռանյան, 74), Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան (Դմիտրի Խովբոշա, 46), Արթուր Եդիգարյան (Զավեն Բադոյան, 65), Ուրոշ Նենադովիչ (Միհրան Մանասյան, 71):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում