17:22  ,  21 հունիսի, 2017

ԵԱ. Հովհաննես Բաչկովն ապահովեց բրոնզե մեդալ

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ է ապահովել Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել հունգարացի Ռիչկար Կովաչին եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Հունիսի 21-ին քառորդ եզրափակիչի մենամարտը կանցկացնի նաեւ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, որը կմրցի ռուսաստանցի Գաբիլ Մամեդովի հետ:

Քառորդ եզրափակիչն ապահովում է աշխարհի առաջնության ուղեգիր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում