23:49  ,  20 հունիսի, 2017

Հայաստանի 3 հավաքականներ կմեկնեն Եվրոպայի առաջնության

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 եւ 20 տարեկանների, կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականները Դավթաշենի Օլիմպավանում սկսել են նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնություններին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Մինչեւ 18 տարեկանների կանանց հավաքականը հուլիսի 3-ին մեկնելու է Մալթա, որտեղ կայանալու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Նույն օրը տղամարդկանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը կմեկնի Կիպրոս, որտեղ եւս կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:

Տղամարդկանց մինչեւ 20 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ին կուղեւորվի Ռումինիա՝ մասնակցելու Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում