20:09  ,  20 հունիսի, 2017

Դանի Ալվեսը 2 տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ

Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը երկու տարվա պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ, հաղորդում է Goal.com-ը: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ Ալվեսը հանդես է եկել «Բարսելոնայում»: Ալվեսն անցած տարի «Բարսելոնայից» անվճար էր տեղափոխվել «Յուվենտուս»:

«Մանչեսթեր Սիթին» 34-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրած 33 հանդիպումներում Ալվեսը դարձել է 6 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում