19:38  ,  20 հունիսի, 2017

ATP. Կարեն Խաչանովի առաջին հաղթանակը խոտածածկով կորտերում

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Հալեի մրցաշարում: Առաջին շրջանում մոսկվացի թենիսիստը 6:2, 6:7 (2:7), 6:3 առավելության է հասել ֆրանսիացի Ժիլ Սիմոնի նկատմամբ:

АТР դասակարգման աղյուսակում 38-րդ տեղ բարձրացած Խաչանովին հաղթանակի համար պահանջվել է 2 ժամ 8 րոպե:

АТР մրցաշարերի հիմնական փուլում 21-ամյա Խաչանովն առաջին անգամ է հաղթում խոտածածկով կորտերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով