17:38  ,  20 հունիսի, 2017

Տոկիո. Դավիթ Հովհաննիսյանը 6-րդն է, Հակոբ Մկրտչյանը՝ 7-րդը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչները: Տղամարդկանց 85 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրավել է 6-րդ, Հակոբ Մկրտչյանը՝ 7-րդ տեղը:

Առաջնությանը կմասնակցեն նաեւ Սոնա Պողոսյանը (75 կգ), Արփինե Դալալյանը (+75 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ), Սամվել Գասպարյանը (105 կգ):

Աշխարհի առաջնությունը կավարտվի հունիսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում