16:10  ,  20 հունիսի, 2017

Ալեքս Միսկիրտչյանը Կինշասայում հաղթել է Կոնգոյի փոխչեմպիոնին (ֆոտո)

Բելգիահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը Կինշասայում պարտության է մատնել Կոնգոյի փոխչեմպիոն Բիլինդո Էսեկոյին:

Հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ Ալեքսը ծանր հաղթանակ է տարել 6 ռաունդում՝ 176:172: Վալերի Սաֆարյանը մենամարտի կազմակերպիչներից մեկն է: Մենամարտը ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է Կոնգոյի BeOne հեռուստաալիքը:

Բիլինդո Էսեկոն Կոնգոյի փոխչեմպիոնն է թեթեւագույն քաշային կարգում, սակայն այս մենամարտն անցկացվել է կիսաթեթեւ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում