13:38  ,  20 հունիսի, 2017

Արմեն Համբարձումյանը՝ Վորոնեժի «Ֆակելի» խաղացող

Հարձակվող Արմեն Համբարձումյանը դարձել է Վորոնեժի «Ֆակելի» խաղացող, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստը հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքական Սենթ Քիթսի եւ Նեւիսի դեմ ընկերական խաղին (5:0) եւ Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին (1:4), սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով չմասնակցեց:

Անցած մրցաշրջանում Արմեն Համբարձումյանը հանդես էր գալիս Սարանսկի «Մորդովիայում», որը դուրս է մնացել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում