09:05  ,  20 հունիսի, 2017

«Ռեալի» նախագահ. Ռոնալդուի համար պետք է վճարել 1 միլիարդ եվրո

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վճռական է տրամադրված թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու հարցում եւ չի պատրաստվում որեւէ զիջման: Նա հայտարարել է, որ ցանկացողները պետք է «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի համար վճարեն 1 միլիարդ եվրո: Հենց այդքան է Ռոնալդուի տրանսֆերային գինը ֆուտբոլիստի եւ Արքայական ակումբի միջեւ կնքած պայմանագրով:

«Նրա պայմանագրի գինը 1 միլիարդ եվրո է: Եթե ոչ ոք չկարողա վճարել այդքան, ապա Ռոնալդուն չի հեռանա: Ես Կրիշտիանուի հետ դեռ չեմ զրուցել այս թեմայով»,- ասել է Ֆլորենտինո Պերեսը իսպանական ondacero ռադիոկայանի եթերում:

Ռոնալդուին ձեռք բերելու ցանկություն ունեն ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն նշվում է, որ 200 միլիոն եվրոյից ավելի ոչ մի ակումբ չի վճարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում