00:17  ,  20 հունիսի, 2017

Ալյասկայում արջի հարձակման զոհ է դարձել մարաթոնյան վազքի 16-ամյա մասնակիցը

Ալյասկայում 29-րդ անգամ անցկացված ամենամյա մարաթոնյան վազքն այս անգամ ավարտվել է ողբերգությամբ: Անքորիջ քաղաքը ներկայացնող 16-ամյա Պատրիկ Քուփերը դարձել է արջի հարձակման զոհ: Նա հասցրել է հեռախոսով կարճ հաղորդագրություն գրել մորը՝ հայտնելով, որ իր հետեւից արջ է վազում, հաղորդում է ktuu.com-ը:

Մարաթոնի կազմակերպիչների եւ ազգային գվարդիայի օգնությունը ուշ է հասել: Փրկել նրա կյանքը չի հաջողվել: Վազքուղու մի մասն անցնում է անտառածածկ լեռնային հատվածում, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում