22:35  ,  19 հունիսի, 2017

ԵԱ. Վլադիմիր Մարգարյանը եւս պարտվեց

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել չկարողացավ նաեւ Վլադիմիր Մարգարյանը: 69 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Սոբիլինսկուն:

Հունիսի 19-ին պայքարից դուրս էին մնացել նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Հունիսի 20-ին  1/8 եզրափակիչի մենամարտերը կանցկացնեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Տեսագրությունում՝ Վլադիմիր Մարգարյանի մենամարտը 3:22:00-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում