20:52  ,  19 հունիսի, 2017

ConfedCup. Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հաղթական մեկնարկը

Աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանում ընթացող Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունում: Սոչիում տեղի ունեցած B խմբի առաջին տուրի խաղում Յոահիմ Լյովի գլխավորած թիմը 3:2 հաշվով առավելության հասավ Ասիայի գավաթակիր Ավստրալիայի հավաքականի նկատմամբ:

B խմբի առաջին խաղում Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլիի հավաքականը 2:0 հաշվով պարտության էր մատնել Աֆրիկայի չեմպիոն Կամերունի թիմին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրը կմեկնարկի հունիսի 21-ին:

Կոնֆեդերացիաների Գավաթ

B խումբ, առաջին տուր

Ավստրալիա - Գերմանիա՝ 2:3

Տոմաս Ռոգիչ, 41, Տոմի Յուրիչ, 56 – Լարս Շտինդլ, 5, Յուլիան Դրաքսլեր, 44, 11մ, Լեոն Գորեցկա, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում