19:55  ,  19 հունիսի, 2017

ԵԱ. Նարեկ Աբգարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Գուրգեն Հովհաննիսյանը պարտվեցին

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն են կրել 1/8 եզրափակիչի մենամարտերում:

Արթուր Հովհաննիսյանի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Յուհենի Կարմիլչեկն էր, Նարեկ Աբգարյանինը՝ իսպանացի Գաբրիել Էսկոբարը Մասկունանոն, Գուրգեն Հովհաննիսյանինը՝ ռումինացի Միհայ Նիստորը:

Հունիսի 19-ին ռինգ դուրս կգա նաեւ 64 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճել է Հովհաննես Բաչկովը:

Սիրողական բռնցքամարտի եվրոպական միությունը յութուբյան հեռարձակմամբ ներկայացնում է Եվրոպայի առաջնությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս