Տեղի է ունեցել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Գյումրիի «Շիրակը» առաջին փուլում Սլովենիայի «Գորիցային» պայքարից դուրս թողնելու դեպքում, երկրորդ փուլում կխաղա հունական «Պանիոնիսի» հետ:
«Գանձասար-Կապանը» Չեռնոգորիայի «Մլադոստ Պոդգորիցայի» արգելքը հաղթահարելու դեպքում երկրորդ փուլում կհանդիպի ավստրիական Գրաց քաղաքի «Շտուրմ» թիմի հետ:
«Փյունիկ» - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) զույգի հաղթողը երկրորդ փուլում կմրցի դանիական «Լինգբի» եւ Ուելսի «Բանգոր Սիթիի» դիմակայության հաղթողի հետ:
Առաջին փուլի հանդիպումները հունիսի 29-ին եւ հուլիսի 6-ին են, երկրորդ փուլի հանդիպումները՝ հուլիսի 13-ին եւ հուլիսի 20-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում