17:46  ,  19 հունիսի, 2017

ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում է

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր: 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը պարտության է մատնել Մոլդովան ներկայացնող Դիմիտրի Գալագոտին:

Հունիսի 19-ի պայքարը կսկսեն նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, իսկ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կանցկացնեն իրենց երկրորդ մենամարտերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում