14:50  ,  19 հունիսի, 2017

ՉԼ. «Ալաշկերտը» երկրորդ փուլ դուրս գալու դեպքում կխաղա ԲԱՏԷ-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Անդորրայի «Սանտա Կոլոմայի» արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում կմրցի Բելառուսի Բորիսով քաղաքի ԲԱՏԷ թիմի հետ: ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել վիճակահանությունը:

Առաջին փուլի առաջին հանդիպումները հունիսի 27-ին եւ 28-ին են, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 5-6-ին:

Հիշեցնենք, որ անցած տարի «Ալաշկերտը» հանդիպեց «Սանտա Կոլոմային» եւ կարողացավ երկու խաղերի արդյունքում (0:0, 3:0) դուրս գալ հաջորդ փուլ:

Երկրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 11-12-ին եւ 18-19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով