14:09  ,  19 հունիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մրցակիցը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում դարձյալ կմրցի Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա Երեւանում:

ՈւԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վիճակահանությունը:

Առաջին փուլի առաջին հանդիպումները հունիսի 27-ին եւ 28-ին են, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 5-6-ին:

Հիշեցնենք, որ անցած տարի «Ալաշկերտը» հանդիպեց «Սանտա Կոլոմային» եւ կարողացավ երկու խաղերի արդյունքում (0:0, 3:0) դուրս գալ հաջորդ փուլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով