13:07  ,  19 հունիսի, 2017

Լեւոն Հայրապետյանն ամուսնացել է, ՀՖՖ-ն շնորհավորել է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանն ամուսնացել է: Նրա ընտրյալն է Անի Մելիքյանը: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հունիսի 18-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է նորապսակներին՝ մաղթելով «բազում տարիների անհոգ և երջանիկ համատեղ կյանք»: Պսակադրությանը ներկա է եղել նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում