12:48  ,  19 հունիսի, 2017

Դավիթ Մանոյանն ու Տարոն Ոսկանյանը փոխել են ակումբը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանն ու Տարոն Ոսկանյանը փոխել են ակումբը: Նրանք կարիերան կշարունակեն Կիպրոսի «ՆԵԱ Սալամիս» թիմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անցած մրցաշրջանում Կիպրոսի «Կարմիոտիսայում» անցկացրած ֆուտբոլիստները կնքել են մեկ տարվա պայմանագիր:

Կիպրոսի ավարտված առաջնությունում «ՆԵԱ Սալամիսը» գրավել է 8-րդ տեղը: «Կարմիոտիսան» դուրս է մնացել ուժեղագույնների խմբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում