11:27  ,  19 հունիսի, 2017

Արշակ Կորյան. Դեռ վաղ է խոսել «Լոկոմոտիվ» վերադառնալուս մասին

Դեռ վաղ է խոսել «Լոկոմոտիվ» վերադառնալուս մասին, ասել է հոլանդական «Վիտեսի» 22-ամյա հարձակվող Արշակ Կորյանը, որն այժմ Ավստրիայում միացել է մոսկովյան թիմին եւ փորձաշրջան է անցնում:

«Դեռ նոր է սկսվել փորձաշրջանս: Կաշխատենք, կտեսնենք: Մոտիվացված եմ, ցանկանում եմ ցուցադրել իմ հնարավորությունները, այլապես այստեղ գալս իմաստ չէր ունենա: Շատ ուրախ եմ տեսնել նախկին ակումբակիցներիս, շատ լավ դիմավորեցին ինձ»,- Արշակ Կորյանի խոսքը մեջբերում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

2013 թվականին «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմում նորամուտը նշած Կորյանը «Վիտես» է տեղափոխվել 2015-ին: 2011-ին նա հանդես է եկել Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում, սակայն հետո ընդունել է հրավերը Ռուսաստանի Մ-17 թիմից: Կորյանը ծնվել է Սոչիում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում