10:48  ,  19 հունիսի, 2017

Լիոնել Մեսին մեկնել է Արգենտինա՝ պատրաստվելու իր հարսանիքին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Անտոնելա Ռոկուցոյի, երկու որդիների, ընկերների եւ թիմակիցների հետ Իբիցայից վարձակալած ինքնաթիռով մեկնել է Արգենտինա, հաղորդում է sport.es-ը:

Հունիսի 30-ին հայրենի Ռոսարիո քաղաքում տեղի կունենա Մեսիի եւ Ռոկուցոյի հարսանիքը: Հրավիրյալների թիվը հասնում է 250-ի:

Լիոնել Մեսին «Բարսելոնային» կմիանա եւ մարզումները կվերսկսի հուլիսի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում