09:46  ,  19 հունիսի, 2017

Ֆանատները տրիբունայից կեղծ թղթադրամներ են նետել Դոնարումայի վրա, անվանել են «Դոլարումա» (ֆոտո)

Լեհաստանում ընթացող Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի Դանիա - Իտալիա (0:2) հանդիպման ժամանակ «Միլանի» երկրպագուները կեղծ թղթադրամներ են նետել Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» 18-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի վրա: Ֆանատները նաեւ պաստառ են ցուցադրել «Դոլարումա» գրությամբ:

Ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագիիրը «Միլանի» հետ եւ մտադիր է հեռանալ թիմից: Իտալական ակումբի ղեկավարությունը ցանկություն չունի վաճառել Դոնարումային: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում