00:36  ,  19 հունիսի, 2017

ԵԱ. Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը 9-րդն է

Կիեւում ավարտված ջրացատկի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում 382.90 միավորով գրավել է 9-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am)։

Այս մրցաձեւում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լեւ Սարգսյանին չէր հաջողվել մտնել եզրափակիչ։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրին Լեւ Սարգսյանը, Ազատ եւ Վլադիմիր Հարությունյաններ եղբայրները, որոնք սինքրոն ցատկում գրավել էին 6-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում