22:17  ,  18 հունիսի, 2017

Լա Լիգայի նախագահ. Ռոնալդուի հեռանալը հսկայական կորուստ կլինի Իսպանիայի առաջնության համար

Իսպանական ֆուտբոլային Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը չի հավատում, որ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խուսափել է հարկերից:

«Ռոնալդուին շրջապատում են պրոֆեսիոնալ մարդիկ: Ես վստահ եմ, որ նա օրենք չի խախտել: Մեր ժամանակներում հարկային ծառայության հետ կապված ամեն լուրից հետո մարդուն պիտակավորում են եւ անվանում խարդախ:

Ռոնալդուի հեռանալը հսկական կորուստ կլինի Իսպանիայի առաջնության համար: Միջազգային ասպարեզում  Լա Լիգայի զարգացման տեսանկյունից նրա բացակայությունը լրացնել հնարավոր չէ»,- Տեբասի խոսքը մեջբերում է AS-ը:

Իսպանիայի դատախազությունը մտադիր է դատարանում վիճարկել Ռոնալդուի անմեղությունը՝ մեղադրելով 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ քիչ վճարելու մեջ: Այս մեղադրանքներից հետո Ռոնալդուն որոշել է հեռանալ Իսպանիայից: Ֆուտբոլիստին ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն եվրոպական ակումբներից ունեն միայն «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս