21:20  ,  18 հունիսի, 2017

ConfedCup. Ռոնալդուն՝ Պորտուգալիա - Մեքսիկա հանդիպման լավագույն խաղացող

Կազանում տեղի ունեցած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության A խմբի առաջին տուրի Պորտուգալիա - Մեքսիկա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 2:2 հաշվով ավարտված խաղում Մադրիդի «Ռեալի» խաղացողը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկությանը մասնակցել են սոցիալական ցանցերի օգտատերեր ամբողջ աշխարհից:

A խմբի առաջատարը Ռուսաստանն է, որը 2:0 հաշվով հաղթել էր Նոր Զելանդիային:

Կոնֆեդերացիաների Գավաթ

A խումբ, առաջին տուր

Պորտուգալիա - Մեքսիկա՝ 2:2

Ռիկարդու Կուարեժմա, 35, Սեդրիկ, 86 - Չիչարիտո, 42, Էկտոր Մորենո, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում