20:41  ,  18 հունիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանի շնորհավորանքը՝ Հայրերի օրվա առթիվ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, մի շարք այլ երկրներում հունիսի 18-ին նշվող Հայրերի օրվա կապակցությամբ գրառում է կատարել սոցիալական ցանցերում:

«Իմ կյանքում ունեցած մեծագույն պարգեւներիցս եղել է քեզ նման Հայր ունենալը: Հիշողությունները կմնան հավերժ: Շնորհավոր Հայրերի օր, բոլոր հրաշալի հայրեր»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով հոր հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ «Արարատի» եւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը մահացել է 1996 թվականին, 33 տարեկանում, գլխուղեղի քաղցկեղի հետեւանքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում