20:24  ,  18 հունիսի, 2017

ԵԱ. Արման Դարչինյանի տպավորիչ մեկնարկը

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արման Դարչինյանը տպավորիչ հաղթանակ է տարել Էստոնիայի ներկայացուցիչ Արտուր Զարվայի նկատմամբ եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Հայ մարզիկն ունեցել է բացահայտ առավելություն եւ երրորդ ռաունդում մրցակցի մարտավկան հրաժարվել է շարունակել մենամարտը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչները դեռեւս միայն հաղթանակներ են տարել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում