Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է թուրք Իբրահիմ Գոգչեկին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տարել: Հունիսի 18-ի երեկոյան ռինգ դուրս կգա նաեւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Նրա մրցակիցը կլինի Էստոնիան ներկայացնող Արթուր Զարվան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում