20:15  ,  17 հունիսի, 2017

ԵԱ. Նարեկ Մանասյանը հաղթեց թուրք մրցակցին, 1/8 եզրափակիչում է նաեւ Վլադիմիր Մարգարյանը

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն առաջին մենամարտում պարտության է մատնել Շոտլանդիան ներկայացնող Ստեֆեն Նյուվնսիին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

91 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի առաջնության, Նանջինգի պատանեկան օլիմպիական խաղերի եւ 2017 թվականի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ակսին Բուրակին եւ նույնպես դուրս է եկել 1/8 եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում