00:20  ,  17 հունիսի, 2017

ԵԱ. Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով

Ուկրաինայի Խարկով քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարը սկսել է գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: 1/16 եզրափակիչում նա պարտության է մատնել սերբ Վլադան Բաբիչին, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Հունիսի 17-ին ռինգ դուրս կգան  69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Մանասյանը կմրցի Թուրքիայի, իսկ Մարգարյանը՝ Շոտլանդիայի ներկայացուցչի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում