19:52  ,  16 հունիսի, 2017

«Ալաշկերտի» երկրորդ նորեկը

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտն» ունեցավ երկրորդ նորեկը: Երեւանյան ակումբը մեկ տարվա պայմանագիր է կնքել սերբ ունիվերսալ պաշտպան Մլադեն Զելկովիչի հետ, հաղորդում է թիմի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի «Նովի Սադ», «Ցելարեւո», «Պրոլետեր», Բոսնիա- Հերգեգովինայի «Ռադնիկ» ու «Ժելեզնիչար», Կանադայի «Վաթեռլո» թիմերում: Ավարտված մրցաշրջանում Զելկովիչը 26 խաղ է անցկացրել «Ռադնիկի» կազմում:

«Թիմի առջեւ լուրջ նպատակներ են դրված, ինչը հոգեհարազատ է ինձ: Պատրաստ եմ ցուցադրել իմ լավագույն խաղը, որպեսզի իմ նոր թիմը նորանոր հաջողություններ ունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ`Եվրոպայում»,- ասել է սերբ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալաշկերտը» պայմանագիր կնքեց սերբ պաշտպան Միլիան Յաբլանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում