20:11  ,  16 հունիսի, 2017

ՄՕԿ-ն ու McDonald's-ը դադարեցրել են 40 տարվա համագործակցությունը

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ ամերիկյան McDonald's կորպորացիան փոխադարձ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։ McDonald's-ը ՄՕԿ-ի գործընկերն էր 1976 թվականից։ 2012 թվականին կողմերը երկարաձգել էին պայմանագիրը՝ կնքելով 100 միլիոն դոլարի գործարք։

Ամերիկյան ընկերությունը կսպասարկի նաեւ 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը՝ ունենալով ներքին մարկետինգի իրավունք միայն կազմակերպիչ երկրի տարածքում՝ առանց համաշխարհային գովազդային իրավունքի։ Համագործակցության դադարեցման պատճառների մասին չի նշվում։

2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ օլիմպիական ավանում McDonald's-ի ռեստորանը անվճար սպասարկում էր մարզիկներին։ McDonald's-ը նաեւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հովանավորներից մեկն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում