17:11  ,  16 հունիսի, 2017

Հղի Սերենա Ուիլյամսի մարզումը

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մարզվում է նաեւ հղիության ընթացքում: Աշխարհի նախկին առաջին ռակետը Instagram-ում հրապարակել է մարզման տեսանյութը:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը 2016թ. դեկտեմբերին ամուսնության առաջարկ էր ստացել ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանից:

Սերենա Ուիլյամսը նախորդ անգամ մրցաշարում հանդես է եկել հունվարին՝ նվաճելով Australian Open-ի հաղթողի կոչումը: Սպասվում է, որ նա ծննդաբերելու է 3 ամսից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս