10:35  ,  16 հունիսի, 2017

Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում

Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիեւում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։ Տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձեւում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ տեղը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում