00:30  ,  16 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը վերջին տուրից առաջ պահպանեց առաջատարի դիրքը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտին մոտեցող Norway Chess-2017 սուպերմրցաշարում հունիսի 15-ին անցկացվեց նախավերջին՝ 8-րդ տուրը:

Միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը 3 անընդմեջ հաղթանակներից հետո սպիտակներով 32-րդ քայլում ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հայ գրոսմայստերին հետապնդող Հիկարու Նակամուրան ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ՝ վաստակելով 5 միավոր: Լեւոն Արոնյանը 5.5 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ հունիսի 16-ին կայանալիք վերջին տուրում սեւերով կխաղա Ուեսլի Սոյի հետ: Լավագույն եռյակը եզրափակող Անիշ Գիրին հավաքել է 4.5 միավոր:

Հիշեցնենք, որ 4 ոչ ոքիներով մեկնարկելուց հետո Արոնյանը նախորդ 3 տուրերում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ու ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկին եւ Սերգեյ Կարյակինին:

Norway Chess-2017, 8-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785) - Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)՝ 1:0

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան՝ 5.5 միավոր, Նակամուրա՝ 5, Գիրի՝ 4.5, Կրամնիկ, Սո՝ 4-ական, Կարուանա, Անանդ, Կարլսեն, Վաշյե-Լագրավ՝ 3.5-ական, Կարյակին՝ 3:

9-րդ տուր

Ուեսլի Սո - Լեւոն Արոնյան

Ֆաբիանո Կարուանա - Հիկարու Նակամուրա

Վիշվանաթան Անանդ - Մագնուս Կարլսեն 

Սերգեյ Կարյակին - Մաքսիմ Վաշյե-Լագրավ

Վլադիմիր Կրամնիկ - Անիշ Գիրի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում