18:09  ,  15 հունիսի, 2017

Երկրպագուներն ընտրել են Չեմպիոնների լիգայի լավագույն գոլը

Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտպան Չենկ Տոսունը քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Թուրք ֆուտբոլիստի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դարպասը խփած գոլը ստացել է ձայների 41 տոկոսը: Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի գոլը Մադրիդի «Ռեալի» դեմ եզրափակիչ խաղում՝ 19 տոկոս: Լավագույն եռյակը եզրափակել է «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլը Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում՝ 13 տոկոս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ներկայացրել էր Չեմպիոնների լիգայի լավագույն գոլերի տասնյակի իր վարկածը: Առաջին տեղում էր Մարիո Մանջուկիչի գոլը:

Մանջուկիչի գոլը

Ռոնալդուի գոլը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում