10:28  ,  15 հունիսի, 2017

Ռոջեր Ֆեդերերը պարտվել է 302-րդ ռակետին

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չի կարողացել հաղթահարել թենիսի Շտուտգարտի մրցաշարի քառորդ եզրափակիչի արգելքը: Երկրորդ շրջանում աշխարհի 5-րդ ռակետն անկանկալ պարտություն է կրել գերմանացի Թոմի Հասից: 1 ժամ 54 րոպե տեւած մրցածաղում աշխարհի 302-րդ ռակետ Հասն առավելության է հասել 2:6, 7:6, 6:4 հաշվով:

Դա 35-ամյա Ֆեդերերի առաջին մրցախաղն էր 2 ամսվա դադարից հետո: Բացի այդ, այս մրցաշրջանում նա առաջին անգամ հանդես եկավ խոտի վրա:

Քառորդ եզրափակիչում 39-ամյա Թոմի Հասը կմրցի Գերմանիան ներկայացնող Միշա Զվերեւի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում