21:24  ,  14 հունիսի, 2017

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվող 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակին:

Հայ գրոսմայստերը սեւերով առավելության հասավ 41-րդ քայլում եւ 5 միավորով ընթացիկ միանձնյա առաջատար է: Առաջին տեղի համար նրա մրցակից Հիկարու Նակամուրան պարտիան դեռ չի ավարտել:

Լեւոն Արոնյանը տարավ երրորդ հաղթանակը: Մյուս պարտիաները նա ավարտել էր ոչ ոքի:

Նախորդ պարտիաներում Լեւոն Արոնյանը հաղթել էր նաեւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Նախավերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը:

Norway Chess-2017, 7-րդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2781)  - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2793)՝ 0:1

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2808) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2832)՝ 1:0

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786) Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2785)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796) - Անիշ Գիրի (Հոլանդիա, 2771)՝ 0:1

Ուեսլի Սո (ԱՄՆ, 2812) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2808) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում