14:04  ,  14 հունիսի, 2017

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 14-ի առավոտյան մեկնել է Ուկրաինայի Խարկով քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարի վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին:

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Կարենսդֆվոեռ Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի  ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում